Saturday, October 12, 2013

ԱԽ նախագահի ընտրությունները Եղվարդի և Գեղանուշի դպրոցներում

Եղվարդ
Ս/թ-ի հոկտեմբերի 2-ին Եղվարդի միջն. դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահական ընտրություններ:Նախագահի թեկնածուները 2-ն էին՝Միրզոյան Սյուզաննան և Առստամյան Անահիտը:Փակ քվեարկությաբ 9 ձայն հավաքել է Առստամյան Անահիտը, իսկ 14 ձայն Միրզոյան Սյուզաննան:
Շնորհավորում ենք Միրզոյան Սյուզաննային և ցանկանում բեղուն ուսումնական տարի:


Գեղանուշ
Սույն թվականի հեկտեմբեի 4-ին Գեղանուշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի (Ախ) նախագահի ընտրությունները: Դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ակտիվությամբ մասնակցեց ընտրություններին: Առաջադրվել էին 2 թեկնածու:Թեկնածուներից ձայների մեծամասնությունը ստացավ Զարուհի Կոստանդյանը` 19 ձայն, իսկ Գոհար Հայրապետովան՝ 9 ձայն: Ունեինք 1 անվավեր թերթիկ: Դպրոցի Ախ նախագահ ընտրվեց Զարուհի Կոստանդյանը: Դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը նորանոր հաջողություններ և բեղմնավոր տարի մաղթեցին Ախ-ի նորընտիր նախագահին:

No comments:

Post a Comment