Thursday, October 24, 2013

Աշնանային դպրոց/ Օր չորրորդ

Արդեն չորրորդ օրն է, որ ԱԽ ցանցի ներկայացուցիները գտնվում են Մենք ենք մեր ապագան աշնանային դպրոցում, նրանք արդեն ունեն բավականաչափ հմտություններ ու կարողություններ համապատասխան ԱԽ ցանցի 4 աշխատանքային խմբերի աշխատանքային ոլորտների` Արտաքին կապեր և համագործակցություն, Մեդիա և հաղորդակցում, Նախաձեռնություններ և քարոզարշավներ, Իրավունքների և շահերի պաշտպանություն: 
Ինչպես աշնանային դպրոցի նախորդ օրերին, չորրորդ օրը ևս սկսեց նախորդ օրվա աշխատանքների ամփոփմամբ, խմբերի կողմից իրենց ունեցած հաջողությունների և դժվարությունների ներկայացմամբ:
Ներկայացումներից հետո աշխատանքային խմբերը շարունակեցին իրենց աշխատանքային պլանով նախատեսված գործողություննրի իրականացումը` նախաձեռնությունների, ակցիաների մշակում, PR և մեդիա գործիքների մշակում և ներկայացում:
Օրվա երկրորդ կեսին ԱԽ ցանցն ունեցավ ընդհանուր սեսիա` Ներկայացման հմտություններ թեմայով դասընթաց, որը վարեց աշնանային դպրոցի ավագ խորհրդատու Արտաշես Տոռոզյանը:
Ներկայացման համապատասխան հմտությունները ստանալուց հետո հանձնախմբերին հանձնարարվեց ներկայացնել օրվա ընթացքում իրենց խմբերի կողմից մշակված նախաձեռնություններն ու գործիքները:
Խմբերը հատուկ մշակված հարցաթերթով գնահատեցին միմյանց ներկայացումները համապատասխան ներկայացման հմտությունների չափորոշիչների:
Խորհրդատուներն ամփոփեցին խմբերի ներկայացումներն ու շնորհավորեցին նրանց լավ աշխատանքի համար:

No comments:

Post a Comment