Thursday, October 24, 2013

Աշնանային դպրոց/ Օր երրորդ

Աշնանային դպրոցի երրորդ օրը մենք սկսեցինք նախորդ օրվա աշխատանքների ամփոփումից: ԱԽ ցանցի քարտուղարը ամփոփ ներկայացրեց նախորդ օրվա ընթացքում կատարված աշխատանքները, որից հետո աշխատանքային հանձնախմբերը ներկայացրին աշնանային դպրոցի նախորդ օրվա ընթացքում իրենց հանձնախմբերի հաջողություններն ու դժվարությունները:
Աշխատանքային հանձնախմբերի ներկայացումներից հետո շարունակվել է կարողությունների զարգացմանն ուղղված սեմինար-քննարկումներն աշխատանքային խմբերում:
 

Նախաձեռնություներ և քարոզարշավներ խումբը մշակել է իր աշխատանքային պլանով նախատեսված Ամանորը և Սուրբ ծնունդը մեր համայնքում թեմայով նախաձեռնության իրականացմանն ուղղված քայլերը:
Իրավունքների և շահերի պաշտպանության խումբը մշակեց երեխաների բռնությունից զերծ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված ակցիայի քայլերը:
Արտաքին կապեր և համագործակցություն խումբը պատրաստեց ԱԽ ցանցի գործունեությունը ներկայացնող բուկլետ և ԱԽ ցանցի Արձագանք թերթի` աշնանային դպրոցի երկրոդ օրվա աշխատանքները լուսաբանող նյութերը:
Մեդիա և հաղորդակցություն խումբը իր նոր մասնակիցներին ծանոթացել է ԱԽ ցանցի բլոգի և ֆեսբուքան էջի սպասարկման հմտություններին, ինչպես նաև gmail տիրույթում ստեղծել է միասնական համակարգ:
Օրվա երկրորդ կեսին խմբերը ներկայացրել են իրենց կողմից մշակված նախաձեռնություններն ու գործիքները: Բոլոր ներկայացումներն ուղեկցվել են բուռն քննարկումներով և համալրվել խորհրդատուների դիտարկումներով ու առաջարկություններով:
Աշխատանքային օրվա վերջին մասում Մեդիա և հաղորդակցում խումբը բոլորին ներկայացրեց gmail տիրույթում էլեկտրոնային հասցեներ բացելու, դրանցից օգտվելու հմտությունները, ինչպես նաև ԱԽ ցանցի միասնական փաստաթղթային համակարգ ստեղծելու և դրանցի օգտվելու ձևերը:
Աշնանային դպրոցի երրորդ օրն ամփոփվեց հաճելի ժամանցով. աշակերտները կազմակերպել էին տերյանական գրական երեկո: Նրանք սկզբում ներկայացրին Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, այնուհետև արտասանեցին ու երգեցին նրա սիրված ստեղծագործությունները:

No comments:

Post a Comment