Wednesday, October 23, 2013

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ

2013 թ. հոկտեմբերի 21-ին Վայք քաղաքում մեկնարկեց Սյունիքի ԱԽ ցանցի կարողությունների զարգացմանն ուղղված աշնանային դպրոցը` Մենք ենք մեր ապագան շարքից: Աշնանային դպրոցը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը:
Աշնանային դպրոցի նկատակն է զարգացնել Սյունիքի ԱԽ ցանցի աշխատանքային խմբերի/Մեդիա և հաղորդակցում, Արտաքին կապեր և համագործակցություն, Նախաձեռնություններ և քարոզարշավներ, Իրավունքների և շահերի պաշտպանություն/ կարողությունները, նպաստել նրանց 2013-2014 ուստարվա աշխատանքային պլանի կատարողականության բարձրացմանը:
Աշնանային դպրոցը կազմակերպվել է ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների և ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ:
Աշնանային դպրոցին մասնակցում են Սյունիքի ԱԽ ցանցի 42 անդամ:

No comments:

Post a Comment