Wednesday, October 23, 2013

Աշնանային դպրոց/ Օր երկրորդ



Աշնանային դպրոցի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր ԱԽ ցանցի  աշխատանքային խմբերի կարողությունների  զարգացմանը: Օրվա առաջին մասում ԱԽ ցանցի Սիսիանի և Կապանի թևերի  ներկայացուցիչները  աշնանային դպրոցի մասնակիցներին   պատմեցին իրենց դպրոցներում աշակերտական խորհուրդների ձևավորման,  ԱԽ ընտրությունների անցկացման ընթացքի մասին:Այնուհետև ԱԽ ցանցի քարտուղար Զաբելա Առուստամյանը ներկայացրեց ԱԽ ցանցի ռազմավարական ուղղությունները,  որից հետո յուրաքանչյուր  խումբ  իր խորհրդատուի  աջակցությամբ  սկզբում ծանոթացավ  իր աշխատանքային պլանին, քննարկեց մանրամասները, այնուհետև խմբերը հանդես եկան աշխատանքային պլանների ներկայացումներով:Օրվա երկրորդ մասում մասնակիցներն աշխատեցին իրենց հանձնախմբերով, յուրաքանչյուր խումբ սկսեց մշակել իր աշխատանքային պլանով նախատեսված գործողությունների իրականացմանն ուղղված քայլեր:
Աշխատանքային օրվա վերջում Մեդիա խումբը մյուս խմբերի ներկայացուցիչների համար ցուցադրեց gmail  տիրույթում  էլեկտրոնային  հասցեներ բացելու, միասին աշխատելու, միմյանց հետ ընկերանալու քայլերը:Աշնանային դպրոցի երկրորդ օրը  լի էր անակնկալներով.  ԱԽ ցանցի ներկայացուցիչները նշեցին իրենց ընկերոջ` Արթուրի  ծննդյան օրը: Նրանք Արթուրին  հաճելի ու անմոռանալի պահեր պարգևեցին: Աշնանային դպրոցը շարունակվում է բոլորին մաղթում ենք բարձր տրամադրություն և ակտիվ մասնակցություն:







No comments:

Post a Comment