Saturday, November 16, 2013

Ասմունքի ցերեկույթ Կապանի հ.5 հիմնական դպրոցում


Նոյեմբերի 5-ին կրկին մարդաշատ էր դպրոցական դահլիճը:
5-9-րդ դասարանների աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները աշնանային գույներով ու բույրերով լեցուն բեմահարթակից վայելեցին դպրոցի ասմունքի վարպետների կատարումները:
Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանրապետական փուլում հաղթանակած սաների պատվին:
Սպորտային և մշակութային ձեռքբերումները ներդաշնակվել էին բերքառատ աշնան ներկապնակին:
Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց օրվա հերոսներին ու դրվատանքի խոսքի մեջ ընդգծեց.
-Այսօր աշնանային մեղմությամբ «շոյվեց» ներկաների լսելիքը, բալասանվեցին հոգիները Համո Սահյանով և Կլայդերմանով, Պ. Սևակով և Մոցարտով, Չարենցով, Վ. Տերյանով ու Բեթհովենով:
Նվարդը, Նարեն, Դավիթը, Սոնան, Ալբերտը, Նորիկն ու Անգելինան գեղեցիկ ու ճիշտ առոգանությամբ վարպետությամբ մրցում էին իրար հետ:
Դժվար է ասել, թե ով էր լավագույնը, բայց հիացմունքով կարող ենք պոռթկալ, որ լավագույնը գեղեցիկ աշունն ու պոեզիան է:
Աշակերտական խորհրդի նախագահ` Արա Անդրեասյան

No comments:

Post a Comment