Saturday, November 16, 2013

Հայտարարություն

Սյունիքի մարզի ԱԽ-ների ցանցը հայտարարում է ,,Ամանորը և Սուրբ Ծնունդը իմ համայնքում,, նախաձեռնության իրականացման նպատակով  ծրագիր-առաջարկների ներկայացման հրավեր: Այս նախաձեռնությունը Սյունիքի ԱԽ ցանցի երկրորդ նախաձեռնությունն է, որին կաջակցեն ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-երը,  ԳՈՒՄ ՀԿ-ն, շահառու համայնքների դպրոցներն ու համայնքապետարանները: Նախաձեռնությունը մշակվել է Սյունիքի ԱԽ ցանցի “Նախաձեռնություններ և քարոզարշավներ” աշխատանքային խմբի կողմից, որի նպատակն է  Կազմակերպել համայնքում  Նոր տարվան  և Սուրբ  ծննդին  նվիրված   միասնական  միջոցառումներ` խթանելով  համայնքի բնակիչների մասնակցությունը, համախմբվածությունն ու ներգրավվածությունը:
Նախաձեռնությանը կարող են դիմել Սյունիքի մարզի Վորլդ Վիժն Սիսիանի և Կապանի տարածքային զարգացման ծրագրերի շահառու համայնքների աշակերտական խորհուրդները:
Սյունիքի մարզի ԱԽ-ների ցանցը կողմից մշակվել է  ծրագիր-առաջարկի օրինակը, որը դուք կարող եք  տեղայնացնել Ձեր համայնքների և դպրոցների հնարավորություններին համապատասխան:  Ծրագիր-առաջարկը պետք  է  ներկայացնել ՎՎ Սիսիանի և Կապանի տարածքային զարգացման ծրագրերի գրասենյակներ, ինչպես նաև axcanc@gmail.com    էլեկտրոնային փոստի հասցեով:  Ներկայացման վերջնաժամկետը  2013թ նոյեմբերի 22-ը ժամը 17:00 : 

Կից ներկայացնում ենք ,,Ամանորն ու Սուրբ ծնունդը Երազ համայնքում,, ծրագիր-առաջարկի օրինակը և ուղեցույցը:



"Ամանորը և Սուրբ Ծնունդը Երազ համայնքում" նախաձեռնություն

Նախաձեռնության նպատակը` Կազմակերպել համայնքում Նոր տարվան և Սուրբ ծննդին նվիրվախ  միասնական միջոցառումներ` խթանելով համայնքի բնակիչների մասնակցությունը, համախմբվածությունն ու ներգրավվածությունը:
Խնդիրներ
Խնդիր1. Բարձրացնել համայնքի բնակիչների  իրազեկությունը                                                                                                                Ամանորի միջոցառումների և Սուրբ Ծննդյան խորհրդի վերաբերյալ:
Խնդիր 2 . Նպաստել համայնքի շահագրգիռ կողմերի համագործակցության զարգացմանը, խթանելով նրանց մասնակցությունը միջոցառման պլանավորման և իրականացման գործընթացում
Խնդիր 3.  Իրականացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան պլանավորված միջոցառումներ:
Խնդիր 4.  Կազմակերպել միջոցառումների լուսաբանում, օգտագործելով էլեկտորնային և տպագիր գործիքները:
Խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ.
Խնդիր1. Բարձրացնել համայնքի բնակիչների  իրազեկությունը                                                                                                                Ամանորի միջոցառումների և Սուրբ Ծննդյան խորհրդի վերաբերյալ:
1.1    Մշակել Սուրբ Ծննդի խորհուրդը ներկայացնող թերթիկներ, թռուցիկներ, պաստառներ:
1.2    Պատրաստել  Ամանորի և Սուրբ Ծննդի միջոցառումների հրավիրատոմսեր և բաժանել համայնքաբնակներին:
1.3    Իրականացնել թռուցիկների, տեղեկատվական թերթիկների տարածում համայնքում, պաստառների և հայտարարությունների տեղադրում:
  1.4 Միջացառումների վերաբերյալ էլեկտրոնային տիրույթներում` Facebook, ինչպես նաև  ցանցի համակարգողների միջոցով` ԱԽ ցանցի blog-ում, տեղադրել տեղեկատվություն (միջոցառման սցենարը կազմելուց հետո):
1.5  Կազմակերպելու նպատակով հավաքագրել նյութեր համայնքի մեծահասակներից` հետաքրքիր պատմություններ, համայնքային ավանդույթներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ:

Խնդիր 2 Նպաստել համայնքի շահագրգիռ կողմերի համագործակցության զարգացմանը, խթանելով նրանց մասնակցությունը միջոցառման պլանավորման և իրականացման գործընթացում
2-րդ խնդրի լուծմանն ուղղված գործողություններ
2.1 Երեխաների շրջանում կազմակերպել կարծիքների հավաքագրում Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումների վերաբերյալ (թե ինչպիսի միջոցառումներ կցանկանային կազմակերպել երեխաները):
2.2 ԱԽ-ի կողմից պատրաստել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին ուղղված նամակներ, հրավիրելով ԱԽ ընդլայնված նիստին:
2.3 ԱԽ անդամների միջոցով ուղարկել նամակները համայնքի բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին( ԴԽ, տնօրեն, ՄԽ, ԾԽ, Համայնքի ղեկավար, ավագանիներ և այլն):
 2.4 Կազմակերպել ԱԽ ընդլայնված նիստ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
2.5 Նիստի ընթացքում ձևավորել աշխատանքային խումբ  շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից և նշանակել պատասխանատուներ:
2.6 Կատարել աշխատանքի բաժանում, ներկայացնելով նաև աշխատանքային խմբի  մասանակիցներից  յուրաքանչյուրի  ներդրման մասը:
 2.7 Հավաքագրված կարծիքների և շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա աշխատանքային խմբի կողմից մշակել համայնքային միջոցառումների սցենար:
2.8 Պատրաստել շնորհակալագրեր, պատվոգրեր և նվերներ (նվերների համար կարելի է դիմել համայնքի ղեկավարին, բարերաներին և կազմակերպություններին)` չափոփոշիչներին համապատասխան ընտրված անձանց խրախուսելու համար:
2.9  Պատրաստել շնորհավորական ուղերձ հարևան համայնքին/ներին շնորհավորելու համար:
2.10 ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ կազմել համայնքի խոցելի խմբերի ցուցակ (միայնակ ծերեր, հաշմադամներ):

Խնդիր 3 Իրականացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան պլանավորված միջոցառումներ:
3.1 Կազմակերպել համայնքային տոնածառի զարդարման արարողություն, համայնքաբնակների ակտիվ մասնակցությամբ: Յուրաքանչյուր համայքաբնակ` Մեկ խաղալիք և մեկ ցանկություն սկզբունքով:
3.2  Իրականացնել տոնական միջոցառման տարածքի նախապատրաստում` մաքրում, ձևավորում և համապատասխան տեխնիկայի տեղադրում;
3.3 Իրականացնել Ամանորի տոնական միջոցառում:
3.4 Կազմակեպել աշակերտների և Ձմեռ Պապի անակնկալ այց համայնքաբնակ հաշմանդամներին, մեծահասակներին և խոցելի այլ խմբերին նրանց փոքր նվերներով շնորհավորելու նպատակով:
3.5  Մասնակցել ճրագալույցի արարողությանը, ճրագալույցը տանել և բաժանել համայնքի ընտանիքներին: /Հունվարի 5-ի երեկոյան/
3.6 Կազմակերպել այցելություն եկեղեցի և մասնակցել պատարագին:
3.7 Սուրբ Ծննդյան օրվա առիթով կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ` բեմականացում, վիկտորինաներ, եկեղեցական երգերի կատարում և այլն:
3.8 Ուրախ ժամանց և հրավառություն, ամանորյա միջոցառման ավարտ:

Խնդիր. 4 Կազմակերպել միջոցառումների լուսաբանում, օգտագործելով էլեկտորնային և տպագիր գործիքները:
4.1 ԱԽ-ի թերթի հերթական համարի պատրաստում` լուսաբանելով իրականացված միջոցառումները:
4.2  Իրականացված միջոցառումների վերաբերյալ նյութերի տեղադրում` էլեկտրոնային կայքերում (Facebook, Blog, Youtube, NewsTube):
Իրականացման ժամանակահատված`
 2013 թ. դեկտեմբեր 10 - 2014թ. հունվարի 13
Իրականացնող կողմ – Դպրոցի աշակերտական խորհուրդ
Աջակցողներ – Դպրոցի կառավարման մարմիններ` ԴԽ, ՄԽ, ԾԽ; ՏԻՄ; բուժհաստատության ներկայացուցիչ, հայ  առաքելական եկեղեցու քահանա, անհատ ձեռներեցներ, ՀԿ-ներ :



No comments:

Post a Comment