Այժմ Ձեզ եմ ներկայացնում ԱԽ ցանցի անդամների տպավորությունները, ակնկալիքները, շնորհակալական խոսքերը, մաղթանքները:
***
Շատ մեծ շնորհակալություն Word Vision Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ներին և ԳՈՒՄ ՀԿ-ին:
Աննա Խաչատրյան
***
Մերի Բախշյան
***
ԱԽ ցանց, շնորհակալ եմ, որ կաս...
Արմինե Առուստամյան
***
ՈՒզում եմ, որ այս ճամբարից հետո յուրաքանչյուրս հիշենք այս օրերը:
Աննա Ռուստամբեկյան
***
Ահա և վերջ...Ես երբեք չեմ մոռանա այն օրերը, որ մենք անցկացրինք աշնանային դպրոցում
***
Ես տխուր եմ, որ հեռանում եմ, որովհետև շատ ընկերներ եմ ձեռք բերել:
Արթուր Մեսրոբյան
***
Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱԽ ցանցի բոլոր խորհրդատուներին, քանի որ նրանք շատ են օգնել մեզ :
Կցանկանայի էլի հանդիպել:
Աննա Պողոսյան
***
Կցանկանամ նորից հանդիպել ու Ձեզ հետ միասին հասնել նորանոր հաջողությունների:
Դավիթ Սարգսյան
***
Ես ցանկանում եմ, որ ԱԽ ցանցը տարածվի ամբողջ աշխարհով և ունենա լիքը-լիքը հաջողություններ:
Լալա Արզումայան
***
Ես ուզում եմ, որ այսպիսի հրաշալի օրեր մեր կյանքում շատ լինեն:Համոզված եմ, որ ԱԽ ցանցը կհասնի իր նպատակին՝ հաղթահարելով ցանկացած խոչնդոտ:
Մելինե Ամիբարյան
***
Ցանկանում եմ, որ նորից հանդիպենք ու այս անգամ ավելի երկար ժամանակով:
Լիլիթ Հակոբյան
***
Ցանկանում եմ ԱԽ ցանցին հանրային ճանաչում, շատ հաջողություններ և հովանավորներ:
Անի Առաքելյան
***
Ցանկանում եմ, որ ԱԽ ցանցը ծաղկի ու բարգավաճի:
Սյուզաննա
***
Սիրելի խորհրդատուներ, ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում Աշնանային դպրցի իրականացման համար:
Հրաչ Արզումանյան
***
Մաղթում եմ, որ ԱԽ ցանցի գործունեության մասին խոսեն BBC-ում:
Անահիտ Մանասյան
***
Աշնանային դպրոցում ես շատ լավ ժամանակ անցկացրի, շատ գիտելիքներ ստացա, փորձ ձեռք բերեցի:
Անի Մնացականյան
***
Ամեն մի սեսիայի ընթացքում ես ձեռք բերեցի մեծ փորձ ու շատ ուրախ եմ, որ դարձա ԱԽ ցանցի անդամ:
Զառա Կոստանդյան
***
Ես ցանկանում եմ, որ այս 5 օրերի ընթացքում ձևավորված ընկերությունը երբեք չխախտվի:
Վահե Պետրոսյան
***
Ցանկանում եմ բոլորին երջանկություն ու լիքը-լիքը սեր:
***
Ափսոս ևս 5 օր չենք մնում:
***
Ես Ձեզ բոլորիդ շատ-շատ եմ սիրում:
Միլենա Բադալյան
***
Աշնանային դպրոցից հեռանում եմ բարձր և հիանալի տրամադրությամբ:
***
Ես ցանկանում եմ, որ այս դպրոցների նման դպրոցներ շատ լինեն, որպեսզի և ԱԽ ցանցը, և անդամները ավելի զարգանան:
Նոյ Աղաջանյան
***
ԱԽ ցանցի անդամներին մաղթում եմ մեծ հաջողություններ և ճանաչում հանրապետությունում:
No comments:
Post a Comment