
«Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը 2013թ դեկտեմբեր ամսին տոնում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում: Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում կազմակերպությունը գործումե բարեգործական ծրագրեր է իրականացնում
արդեն 10 տարի: Եկեք միանանք ՎՎ-ին ուղղված շնորհավորանքներին և մասնակից լինենք ՎՎ-ի կողմից հայտարարված միջոցառումների շարքին: Առաջիկայում նախատեսված են հետևյալ միջոցառումները`
1. “Նշում ենք ՎՎ 25-ամյակը” խորագրով միջոցառում Կապան և Սիսիան ՏԶԾ-ների համայնքների մանկապարտեզների և դպրոցների ընդգրկմամբ: Այն մանակապարտեզները և դպրոցները, որոնք կցանկանան կազմակերպել տոնակատարություն`ՎՎ կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ ձեռքբերումները ներկայացնելու համար հանրությանը,պետք է նախօրոքտեղեկացնենՍիսիանի և Կապանի ՏԶԾ-ներինմիջոցառմանանցկացմանօրվամասին: ՎՎ-ն նրանց կուղղարկի փուչիկներով զարդարված քաղցրավենիք /տորթ/ ՎՎ լոգոյով և գրված «25 տարի»:
2. «ՎՎ-ն մեր համայնքում» թեմայով շարադրությունների և/կամ պաստառների մրցույթ դպրոցներում: Շարադրությունների/պաստառների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 18, ժամը 17:00. Խրախուսվում է ոչ միայն դպրոցականների, այլ նաև համայնքի երիտասարդների մասնակցությունը:
3. Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կկազմակերպվի ֆլեշ-մոբ՝ երեխաները սպիտակ, գազարագույն և կարմիր վերնաշապիկներով կկազմեն ՎՎ լոգոն, որի ներքեվում կլինի «25» թիվը, կֆիկսեն պատկերը, իսկ շուրջը հավաքված մնացածը բաց կթողնեն երկինք ՎՎ լոգոյով փուչիկներ, կհնչի ՎՎ –ի համար գրված երաժշտությունը:Միջոցառման ժամանակ հրապարակում դրված կլինի մեկ տաղավար, որտեղ ցանկացողները կկարողանան գտնել ՎՎ գործունեությունը լուսաբանող գրքույկներ, թերթիկներ և այլ տեղեկատվական նյութեր, հնարավորության դեպքում կարելի է որ տաղավարում լինեն նաև փոքրիկ նվերներ հյուրերի համար՝ գրիչներ, գրքեր, նոթատետրեր և այլն: Բարենպաստ եղանակի դեպքում կազմակերպել բացօթյա համերգ ՆՈՒՀ-երի սանիկների մասնակցությամբ, ովքեր նաև հովանավորության ծրագրի երեխաներ են, նույն ժամանակ կարելի է կազմակերպել ցուցահանդեսներ, մրցույթներ:
4. Կկազմակերպվի հանդիսավոր նիստ, մասնակցությամբ բոլոր համագործակցող կառույցներին՝ քաղաքապետարան, մարզպետարան, բժշկական կենտրոն, դպրոցներ, մանկապարտեզներ, շահագրգիռ կողմերին՝ գյուղապետեր, թաղամասերի լիազորներ, բնակիչներ: Կներկայացվի 10 տարվա գործունեության հաշվետվություն: Այն դպրոցները, որոնք կմասնակցեն “ՎՎ-ն մեր համայնքում” շարադրությունների մրցույթին, ուշադրության կարժանան և կհրավիրվեն հանդիպմանը` ներկայացնելու այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել ՎՎ-ի աշխատանքների արդյունքում:
No comments:
Post a Comment