Սյունիքի միջնակարգ դպրոցի
մաթեմատիկայի ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանի նախաձեռնությամբ և համայնքի ղեկավարի աջակցությամբ իրականացվեց հայագիտական, ուսումնադաստիարակչական և ճանաչողական ծրագիր:
Ծրագրին մասնակցելու համար դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի մրցույթ և ընտրվեցին մասնակցող աշակերտները, կազմակերպչական մասն ապահովում էր աշակերտական խորհուրդը և ծնողական խորհուրդը համատեղ:
Ուղևորությունը դեպի Գորիս սկսվեց Ակսել Բակունցի անվան տուն-թանգարան այցելելով. այնտեղ մեզ դիմավորեց գիտաշխատողը և ներկայացրեց տան պատմությունն ու շատ մանրամասներ Ակսել Բակունցի կյանքից:Այդ պատմություններն այնքան հետաքրքրի էին, որ ուզում էինք անընդհատ լսել... Այնուհետև ուղևորվեցինք դեպի Խնձորեսկ, որտեղ այցելեցինք պատմամշակութային վայր` հայ իշխանների գերեզմանոց, որտեղ էր նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը:Այդտեղ մեր պատմության ուսուցիչ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց այդ պատմական վայրի պատմությունը, հետո մեր առջև բացվեց հեքիաթային մի տեսարան` կարծես երկնքից կախված մի երկար, ճոճվող կամուրջ էր փռվել, որն այդպես էլ կոչվում է <<Ճոճվող կամուրջ>>: Բոլորս հիացել էինք, և առանց վախի անցանք կամրջով: Իսկ, երբ կամրջի վրայով անցնում էի, մի աննկարագրելի զգացում էր պատել. նայում եմ ներքև ու տեսնում, որ գետնից բարձր եմ մի քանի կիլոմետրով, իսկ շրջակա սարերն էլ այնքան հեռու էին, և ես կարծես մի փետուր լինեի օդում կախված... Կամուրջն անցանք ու նեղ արահետն անցնելով հասանք Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, մոմ վառեցինք և <<Հայր Մեր>> աղոթքը հղեցինք:
Ծրագրին մասնակցելու համար դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի մրցույթ և ընտրվեցին մասնակցող աշակերտները, կազմակերպչական մասն ապահովում էր աշակերտական խորհուրդը և ծնողական խորհուրդը համատեղ:

No comments:
Post a Comment