.jpg)
Դասընթացը վարեց Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի համայնքային զարգացման մասնագետ Գ.Մեսրոպյանը:
Դասընթացի նպատակն է նպաստել աշակերտական խորհրդի անդամների կարողությունների բաերլավմանը` ԱԽ աշխատանքների պլանավորման և իրականացման գործընթացներում.
Դասընթացի ընթացքում աշխատանքային խմբերով մշակվեց ԱԽ-ի արժեքներն ու սկզբունքները, ԱԽ-ի իրավասությունները դպրոցում, իրենց իրավունքներն ու պարտականությունները: Այնուհետև աշակերտական խորհուրդների անդամները ծանոթացան նաև Ախ գործունեության միջավայրերին՝ գործնական աշխատանքի միջոցով:
Սյունիքի ԱԽ ցանցի անդամ Ջ.Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ է ԱԽ ցանցը, ինչու է ստեղծվել, ինչ նպատակներ ունի և ինչ գործունեություն է ծավալում:
.jpg)
Դասընթացի երկրորդ օրը ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում Երեխաների իրավունքների կոնվենցիան :
Դասընթացի ժամանակ տրվեց գիտելիքներ և հմտություններ ԱԽ-ների գործունեության ընթացքում կիրառվող PR գործիքների՝ թերթի պատրաստման, միջոցառումների պլանավորման, լրատվական ժանրերի, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի վերաբերյալ: Աշխատանքային մեկ խումբ պատրաստեց թերթ, մյուս խումբը ՝ բուկլետ և պաստառ:
Դասընթացը արդյունավետ էր նրանով, որ նորակազմ ԱԽ-ը զգալիորեն բարելավեց իր գիտելիքները, ավելի իրազեկվեց իր իրավունքներից և իհարկե ԱԽ ցանցի մասին բավական տեղեկատվություն ստացավ:
No comments:
Post a Comment