Tuesday, January 14, 2014

Ամանորը և Սուրբ Ծնունդը Կապանի թիվ 13 հիմն. դպրոցում


  Պատրաստել ենք Ամանորի և Սուրբ  Ծննդի միջոցառումների հրավիրատոմսեր և բաժանել համայնքաբնակներին:Հավաքագրել ենք նյութեր համայնքի մեծահասակներից՝ հետաքրքիր պատմություններ, համայնքային ավանդույթներ Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների վերաբերյալ:Երեխաների շրջանում կազմակերպել ենք կարծիքների հավաքագրում Ամանորի և Սուրբ  Ծննդյան միջոցառումների վերաբերյալ (թե ինչպիսի միջոցառումներ կցանկանային կազմակերպել երեխաները):Մասնակցել ենք համայնքային տոնածառի զարդարման արարողությանը համայքաբնակների  ակտիվ մասնակցությամբ : Յուրաքանչյուր համայնքաբնակ՝ Մեկ խաղալիք և մեկ ցանկության սկզբունքով:
   Իրականացրել ենք Ամանորի տոնական միջոցառում:    Կազմակերպել ենք աշակերտների և Ձմեռ Պապի անակնկալ այց համայնքաբնակ հաշմանդամներին, մեծահասակներին: Պատրաստել  ենք շնորհակալագրեր, պատվոգրեր և նվերներ (նվերների համար կարելի է դիմել համայնքի ղեկավարին, բարերարներին և կազմակերպություններին)՝ չափորոշիչներին համապատասխան ընտրված անձանց խրախուսելու  համար:  ԱԽ  անդամների միջոցով  ուղարկել ենք  նամակներ համայնքի բոլոր շահագրգիռ  կողմերի ներկայացուցիներին (ԴԽ, տնօրեն, ՄԽ, ԾԽ,Համայնքի  ղեկավարի):Կազմակերպել ենք այցելություն եկեղեցի և մասնակցել ենք պատարագին:Ուրախ ժամանց և Ամանորյա միջոցառման ավարտ:












No comments:

Post a Comment