
2013թ. դեկտեմբերի 26-ին Շղարշիկի միջնակարգ դպրոցում կայացավ ամանորյա միջոցառում, որի իրականացնողները աշակերտական խորհրդի անդամներն էին:Տոնական հանդեսն սկսվեց Ախ նախագահի ջերմ ողջույնի խոսքով,նա բոլորին ի սրտե մաղթեց միասնություն ու ակտիվություն,սեր և առողջություն,որից հետո դասարանները նստեցին տոնական սեղանների առաջ ու սկսեցին շնորհավորել միմյանց:Դրանից հետո տոնական արկղից բարձր ու լսելի կարդացվում էին ամանորյա անեկդոտներ,որից հետո երկու տղաներ պատրաստել էին փոքրիկ տոնական հումոր:Այնուհետև 10-րդ դասարանից մի աշակերտուհի արտասանեց,որը բոլորին հուզեց իր բանստեղծությամբ: Մինչ բեմը տրամադրելը փոքրերին,մոտ կես ժամ լավ պարեցինք ու ուրախացանք:Այդ ընթացքում բեմում երգեց Շուշանը 12-րդ դասարանից,որին միացավ գիթառիստ Արթուրը:Ամեն ինչ անցավ կազմակերպածից հիանալի ու զվարճալի:Վերջում բեմը տրամադրվեց փոքրերին,որոնք իրենց երգ ու պարով ավելի ուրախացրին և հաճելի դարձրին մեր միջոցառումը:Միջոցառմանը ներկա էր նաև տնօրինությունը, որի ավարտին դպրոցի տնօրենը աշակերտներին հղեց իր բարեմաղթանքները և որպես ամանորյա նվեր հանձնեց վիճակախաղի տոմսեր,իսկ փոքրիկներին ուրախացրին Ձյունանուշն ու Ձմեռ պապը,ապա բաժանվեցին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նվերները:
No comments:
Post a Comment