
Շուրջ երեք տարի է Սյունիքի միջնակարգ դպրոցում գործում է <<Շոտոկան>>կարատեի խմբակը,որի մարզիչն է Մարիետա Առաքելյանը: Խմբակին հաճույքով մասնակցում է նաև 7-րդ դասարանի աշակերտուհի Նարե Հովհաննիսյանը: Խմբակի գործունեության եռամյա ժամանակահատվածում նա արդեն հասել է մուգ կապույտ գոտու:Քիչ չեն նաև ձեռք բերված մրցանակները մարզային առաջնությունից`տարիքային խմբում,արծաթե մեդալ 2013թ. հոկտեմբեր ամսում հանրապետության մանկապատանեկան 4-րդ բաց առաջնությունում` բրոնզե մեդալ:Այնուհետև հրավեր ստացավ մասնակցելու Վրաստանում կայանալիք միջազգային առաջնությանը:Հրավերը գայթակղիչ էր, սակայն առանց հովանավորի ուղևորությունը չէր հաջողվի: Սյունիք համայնքապետ Սամվել Սարգսյանիհովանավորությամբ Նարեն մեկնեց Վրաստան: 2013թ.-ի դեկտեմբերի 21-ին կայացած մրցումներում Նարեն փայլուն հաղթանակ տարավ: Նա բարձր պահեց Սյունիք գյուղի և իր դպրոցի պատիվը: Մրցումներից վերադառնալով Նարեն այցելեց համայնքապետարան, շնորհակալություն հայտնելու համայնքապետ Ս.Սարգսյանին , իր հետ տանելով մրցանակը, և Ուկրաինայում հունվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հրավիրատոմսը, իսկ մարզիչը հանձնեց Հայստանի կարատեի ֆեդերացիայի կողմից հատուկ մրցանակ՝ սպորտաձևը խրախուսելու համար:
No comments:
Post a Comment