Փոքրիկ հանգիստ Ծաղկաձորում
Վորլդ Վիժնի Տարածքային Զարգացման Ծրագրերի երիտասարդները մասնակցեցին նոյեմբերի 12-ից 14 - ը Երևանում տեղի ունեցած երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովին: Վորլդ Վիժնի հետաքրքիր և գրավիչ տաղավարը արժանացավ բազմաթիվ այցելուների և լրագրողների ուշադրությանը և ստացավ մրցանակ «Լավագույն տաղավար» անվանակարգում: Արդյունքում մենք արժանացանք եռօրյա հանգիստի Ծաղկաձորում:Սյունիքի ԱԽ ցանցի երեք անդամներ ևս հանարավորություն ստացան իրենց հանգիստը կազմակերպելու Ծաղկաձոր քաղաքում:Օրերը անցանում էին հագեցած և հետաքրքիր:Հանգստից բացի Գյումրու ART երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել էր ցուցահանդես <<Ուզում եմ փոխել>>խորագրով և նրանք պետք է գրեին ծրագիր,այդ նպատակով կազմակերպվեց փոքրիկ քննարկում ներկայացվեց նրանց կատարած աշխաատնքները ցուցահանդեսի ժամանակ,և մենք նույնպես հնարավորություն ստացանք իրենց հետ քննարկելու ծրագրի խնդիրները և առաջարկությունները և այդպես առաջնային ընտրվեց դպրոցահասակ երեխաների մոտ սերմանել ռազմական ոգին,մշակվեց գործողություները,որ յուրաքանչյուրս կարողանա իր ներդրումը ունենա այդ գործում:Հաջորդ օրը կազմակերպվեց ուսուցողական ֆիլմի դիտում,որի թեման էր համացանցի վտանգները:Ֆիլմի դիտումից հետո կազմակերպվեց քննարկում և առանձնացրեցինք համացանցի և դրական և բացասական
կողմերը:
No comments:
Post a Comment