Վայրը` ք. Գորիս
Օրը` Փետրվարի 14, 2014
Ժամը` 12.00 –ին
«Գործընկերություն
և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ն «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության
հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և Սյունիքի ԱԽ ցանցի անդամների
ակտիվ ներգրավվածությամբ Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի և Կապանի տարածաշրջանների
շահառու համայնքներում իրականացնում է «Պաշտպանված լինելու իմ իրավունքը»
նախաձեռնությունը՝ ուղղված անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների
դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:
Մարզային ֆորումի նպատակն էր ներկայացնել Գորիսի, Սիսիանի և
Կապանի տարածաշրջանների թիրախ համայնքներում աշակերտների, ուսուցիների և ծնողների շրջանում
իրականացված սոցոլոգիական հարցումների վերլուծության արդյունքները և շահագրգիռ կողմերի
մասնակցությամբ մշակել վերհանված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Մարզային ֆորումին
հրավիրված էին ՀԿՆԻՍ (Համայնքային կապեր և նախաձեռնություններ` ի նպաստ իրավական սոցիալականացման) ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհների ղեկավար Նունե Ամիրյանը, Սյունիքի
մարզի Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հոգեբան
Արփինե Վանեսյանը, Սյունիքի ԱԽ ցանցի անդամները, ՎՎ Սիսիանի, Կապանի ՏԶԾ-ների և ԳՈՒՄ
ՀԿ-ի աշխատակիցները, ՀԶԱՑ-ի անդամ կազմակերպությունները և այլոք/թվով 43 հոգի/:
Մարզային ֆորումի օրակարգը ներառում է հետևյալ հարցերը`
·Ողջույնի խոսքեր – Արտաշես
Տոռոզյան /ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն
Զաբել
Առուստամյան/ Սյունիքի ԱԽ ցանցի քարտուղար
· Անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերի բացահայտում՚ թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում / Արամ Մուսախանյան,
ԳՈՒՄ ՀԿ, Վ/Գ մասնագետ
· Հարց ու պատասխան
·Անչափահասների նկատմամբ
կիրառվող բռնության դեպքերի կանխարգելմանն
ուղղված առաջարկությունների մշակում / խմբային աշխատանք /
·15:35 -16 :00
- Առաջարկությունների ներկայացում/քննարկում
–խմբերի
ներկայացուցիչներ
·16:00 – 16:15
- Ամփոփում - Արտաշես Տոռոզյան
No comments:
Post a Comment