Monday, February 17, 2014

Երեխաների բռնության դեպքերը և դրանց կանխարգելման մեխանիզմները ՀՀ Սյունիքի մարզում թեմայով մարզային ֆորում



«Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ն «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և Սյունիքի ԱԽ ցանցի անդամների ակտիվ ներգրավվածությամբ ս/թ. դեկտեմբերի 2-ից Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի և Կապանի տարածաշրջանների շահառու համայնքներում իրականացնում է «Պաշտպանված լինելու իմ իրավունքը» նախաձեռնությունը՝ ուղղված անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:
Ս/թ փետրվարի 14-ին ժամը 12:00-ին Գորիսում՝ Դիանա հյուրանոցային համալիրում, տեղի ունեցավ մարզային ֆորում, որի նպատակն էր ներկայացնել Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների թիրախ համայնքների աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում իրականացված սոցոլոգիական հարցումների վերլուծության արդյունքները և մշակել վերհանված խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ:
Մարզային ֆորումին մասնակցեցին Սյունիքի ԱԽ ցանցի անդամները և աշխատանքային խմբերի խորհրդատուները, ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների ներկայացուցիչները, ՀՀ Սյունիքի մարզի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզի իրավապաշտպան ՀԿ-ներ, շահառու դպրոցների ուսուցիչներ, ծնողներ, համայնքների ղեկավարներ, Համայնքային զարգացման աջակցության  ցանցի անդամ կազմակերպություններ:
Ֆորումի մասնակիցներին ողջունեցին ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Սյունիքի ԱԽ ցանցի քարտուղար Զաբել Առուստամյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի PR մասնագետ Աննա  Դանիելյանը:
Ֆորումի առաջին մասում ներկայացվեց <<Անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերի բացահայտում>> թեմայով հետազոտության արդյունքները:Ընդմիջումից հետո բաժանվեցինք 3 աշխատանքային խմբերի:Յուրաքանչյուր խումբ պետք է մշակեր անչափահասների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կանխարգելմանն ուղղված առաջարկություններ:
Յուրաքանչյուր խմբից 1 ներկայացուցիչ ներկայացրեց խմբի մշակած առաջարկությունները և  կատարվեց քննարկում: 















No comments:

Post a Comment