Thursday, February 6, 2014

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի Սյունիքի աշակերտական խորհրդի ցանցի անդամներ, շահառու դպրոցների աշակերտներ.
Սյունիքի ԱԽ ցանցի ,,Իրավունքների և շահերի պաշտպանության,, աշխատանքային խումբը մարտ  ամսվա  ընթացքում նախատեսում է դպրոցներում տեղադրել  ,,Իմ ընկեր,, գաղտնապահ արկղիկը՝ հնարավորություն տալով աշակերտներին  ներկայացնելու իրենց  հուզող հարցերը երեխաների իրավունքների վերաբերյալ, կիսվելու  իրենց մտահոգություններով և  առկա խնդիրների  շուրջ /անանուն/:
Նախքան միամսյակի մեկնարկը  ԱԽ ցանցի ,,Իրավունքների և շահերի պաշտպանության ,, հանձնախումբը հայտարարում է ,,Իմ ընկեր,, գաղտնապահ արկղի ձևավորման /դիզայն/ մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացող աշակերտները ՝ մինչև փետրվարի 14-ը: Առաջարկները կարող են լինել թե համակարգչային ձևավորմամբ , թե գծանկարչությամբ: Լավագույնը կընտրվի և կտրամադրվեն բոլոր  դպրոցներին գաղտնապահ արկղիկները պատրաստելու  համար:
Ձևավորման առաջարկները խնդրում ենք տրամադրել ՎՎ Սիսիանի և Կապանի տարածքային զարգացման ծրագրերի գրասենյակներ, կամ ԱԽ ցանցի բլոգը համակարգողին:
Սյունիքի ԱԽ ցանց ,,Իրավունքների և շահերի պաշտպանության աշխատանքային խումբ

No comments:

Post a Comment