Հարգելի Սյունիքի ԱԽ ցանցի անդամներ, շահառու դպրոցների աշակերտական խորհուրդներ,
Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է “Տեառնընդառաջ”, իսկ փետրվարի 15-ին “Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության” տոնակատարությունները:
Առաջարկվում է ՎՎ Սիսիանի և Կապանի տարածաշրջանների շահառու դպրոցների ԱԽ-երին, ովքեր կցանկանան այդ օրերին իրենց համայնքներում նշել տոնակատարությունները, խորհրդակցել համայնքը սպասարկող քահանաների հետ և ծրագիր-առաջարկներով (գործողությունների պլան և բյուջե) կարող են ներկայանալ (հնարավոր է նաև էլեկտրոնային) Վորլդ Վիժն Սիսիանի ևԿապանի տարածքային զարգացման գրասենյակներ:
Ծրագիր առաջարկները կընդունվեն մինչև փետրվարի 11-ը ժամը 17:00-ն:
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Գայանե Մեսրոպյանին, ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի համայնքային զարգացման մասնագետ`
հեռ. 095-00-53-83 կամ 093-49-89-43
Անուշ Մեժլումյանին, ՎՎ Կապանի ՏԶԾ-ի համայնքային զարգացման մասնագետ`
Հեռ. 094-70-38-68
Կամ ծրագրերը ուղարկել հետևյալ էլէկտրոնային հասցեներով`
Սիսիանի համայնքների համար - mgayane70@mail.ru
Կապանի համայնքների համար – anush_mezhlumyan@wvi.org
No comments:
Post a Comment