
Ս/թ մարտի 12 ին տեղի ունեցավ Սյունիքի ԱԽ ցանցի երկրորդ եռամսյակային հանդիպումը՝Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների գրասենյակներում,հանդիպման ժամանակ երկու թևերը կապ հաստատեցին սկայպ տեսազանգի միջոցով: Հանդիպման առաջին մասում աշխատանքային խմբերի համակարգողները և ցանցի քարտուղարը ներկայացրեցին եռամսյակային հաշվետվությունները: Ապա Աննա Ռուստամբեկյանը

/Իրավունքների և շահերի պաշտպանություն աշխ. խմբի համակարգող/ ներկայացրեց երեխաների բռնության դեպքերը և դրանց կանխարգելման մեխանիզմները ՀՀ Սյունիքի մարզում թեմայով մարզային ֆորումի արդյունքները: Քննարկվեց, թե ինչպես պետք է համայնքներում կազմակերպել երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկումներ, վեր հանվեցին Ախ ցանցի եռամսյակային հաջողություններն ու դժվարությունները և փորձեցին գտնել դժվարությունների կանխարգելման միջոցներ: Աշխատանքային խմբերի թիմային աշխատանքի միջոցով քննարկեցին և ներկայացրեցին հաջորդ եռամսյակային գործողությունները, ապա հնչեցին առաջարկություններ <<Սիսիանը որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք>> միջոցառումների վերաբերյալ:
Մեդիա խմբի կողմից ներկայացվեց Սյունիքի Աշակերտական Խորհուրդների Ցանցի պաշտոնական կայքի կառուցվածքը:

PR խմբի կողմից ներկայացվեց <<Արձագանք>> թերթի 3-րդ համարի հավելվածը:Հանդիպման ընթացքում ցանցի անդամները ծանոթացան ուղեցույցների հետ <<Բանավեճի կազմակերպման ուղեցույց >>, <<Աշակերտական խորհրդի ձայնը դպրոցի կառավարման հարթակում՚>> ուղեցույց
Հանդիպման վերջում կայացավ ԱԽ ցանցի քարտուղարի ընտրություն, վերընտրվեց Զաբել Առուստամյանը, շնորհավորում ենք նրան:
Եռամսյակային հանդիպման ընթացքում ցանցի անդամներին այցելեց ՎՎ Հայաստան ծրագրի նախագահ Ժիրայր Էդիլյանը:
No comments:
Post a Comment