Monday, March 10, 2014

Հայտարարություն

Հարգելի շահառու միջնակարգ դպրոցի տնօրեններ, ՄԿԱ փոխտնօրեններ, մանկավարժներ, ծնողներ,  աշակերտներ
Սյունիքի ԱԽ-ի ցանցի ,,Իրավունքներ և Շահերի պաշտպանություն,, աշխատանքային խումբը ելնելով իր 2014թ.  աշխատանքային պլանից հայտարարում է
Ս/թ  մարտի 24-ից մինչև ապրիլի 25-ը  շահառու  դպրոցներում  մեկնարկում է  ,,Իմ ընկեր,, գաղտնապահ արկղի տեղադրման միամսյակը՝ հնարավորություն տալով աշակերտներին ներկայացնելու իրենց հուզող հարցերը երեխաների իրավունքների վերաբերյալ, իրենց շրջապատում /ընտանիք, համայնք, դպրոց/ առկա իրավունքների խախտման դեպքերի մասին, կիսվելու իրենց մտահոգություններով /անանուն/: Առաջարկվում է մինչև ս/թ մարտի 14-ը ավարտվի արկղների ձևավորումը /ձևավորումը ըստ աշակերտների առաջարկությունների/ և պատրաստ մեկնարկի՝ նախապես ԱԽ նախագահի կողմից տեղյակ պահելով դպրոցների տնօրինությանը, ՄԿԱ փոխտնօրենին և դպրոցի աշակերտներին:
Արկղների տեղադրման վերջնաժամկետը մարտի 24-ը ժամը 11:00 :
Արկղները կարող են բացվել ապրիլի 28-ին: Այնուհետև յուրաքանչյուր դպրոցում կկազմակերպվի խախտման դեպքերի օրինակների քննարկումների, հարցերի, առաջարկների ուսումնասիրություն: Քննարկումները ցանկալի է անցկացնել աշակերտական, մանկավարժական, ծնողական խորհուրդների և տնօրինության ներկայացուցիչների ներկայությամբ:
Սյունիքի ԱԽ ցանց ,,Իրավունքների և շահերի պաշտպանության աշխատանքային խումբ

No comments:

Post a Comment