ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
Կապանի թ. 6 հիմնական դպրոցի ԱԽ-ն մարտի 6-ին 7-րդ դասարանի աշակերտների միջեւ կազմակերպել էր խաղ-մրցույթ, որի նպատակն էր ստուգել աշակերտների ընդհանուր զարգացվածությունը: Ընդգրկված հարցերը տարբեր առարկաներից էին` բնագիտական առարկաների գերակշռությամբ: Մրցույթն անց կացվեց 4 փուլով, յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվեց 1 րոպե ժամանակ, իսկ պատասխանները գնահատվեցին 5 բալանոց սանդղակով: <<Կայծակ>> եւ <<Ամպրոպ>> թիմերի ավագները նախ ներկայացրին իրենց կարգախոսները, այնուհետեւ հաղորդավարը ծանոթացրեց ժյուրիի կազմին եւ խաղի կանոններին:
Առաջին փուլում թիմի ավագներն ընտրեցին 2-ական հարցեր, որոնց տրվեց թիմային պատասխան: Այնուհետեւ կայացավ ավագների մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց <<Ամպրոպ>> թիմի ավագը: Երրորդ փուլում թիմերին տրվեցին բլից հարցեր, իսկ չորրորդ փուլում պետք է հուշող հարցի միջոցով գուշակեին, թե ինչ է դրված արկղում: Խաղ-մրցույթն անցավ լարված մթնոլորտում եւ ավարտվեց <<Ամպրոպ>> թիմի հաղթանակով /18 միավոր/: Մասնակից թիմերը ստացան նվերներ ԱԽ-ի կողմից:
Կապանի թ. 6 հիմնական դպրոցի ԱԽ-ն մարտի 6-ին 7-րդ դասարանի աշակերտների միջեւ կազմակերպել էր խաղ-մրցույթ, որի նպատակն էր ստուգել աշակերտների ընդհանուր զարգացվածությունը: Ընդգրկված հարցերը տարբեր առարկաներից էին` բնագիտական առարկաների գերակշռությամբ: Մրցույթն անց կացվեց 4 փուլով, յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվեց 1 րոպե ժամանակ, իսկ պատասխանները գնահատվեցին 5 բալանոց սանդղակով: <<Կայծակ>> եւ <<Ամպրոպ>> թիմերի ավագները նախ ներկայացրին իրենց կարգախոսները, այնուհետեւ հաղորդավարը ծանոթացրեց ժյուրիի կազմին եւ խաղի կանոններին:
No comments:
Post a Comment