Friday, March 28, 2014

ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ Կապանի թ. 6 հիմանական դպրոց

ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Մարտի 7-ին Կապանի թ. 6 հիմանական դպրոցի տնօրենությունը հրավիրել էր հերթական ծնողական համադպրոցական ժողով: Այս անգամ ծնողներին հրավիրել էին ոչ թե բողոքելու, գնահատականներից խոսելու, այլ անակնկալ մատուցելու համար: Կանանց միջազգային տոնին ընդառաջ դպրոցի շնորհալի աշակերտներն իրենց մայրիկների համար կազմակերպել էին միջոցառում:







 Բազմաբովանդակ միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով ու երաժշտական համարներով: Բեմականացվեցին նաեւ Ավ. Իսահակյանի <<Մոր սիրտը>> եւ Վահե Հայկի <<Կաթիդ փարան չմոռնաս>> ստեղծագործությունները: Ելույթ ունեցավ նաեւ բժշկուհի Նունե Գալստյանը, որը խոսեց առողջապահության համակարգում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների եւ դրանց կանխարգելման համար ձեռնարկվող միջոցառումների մասին:



No comments:

Post a Comment