Թումանյանական շաբաթ Կապան 6 հիմնական դպրոցում
Կա Մեծարենց, կա Տերյան,- եւ բազում ուրիշ պոետներ կան,Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության Եղիշե Չարենց:Կապանի N6 հիմնական դպրոցը (տնօրեն Մարինե Դավթյան) հայտարարել էր թումանյանական շաբաթ` Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 145-ամյակին ընդառաջ: Շաբաթը դպրոցի տարրական դասարանի աշակերտները յուրովի անցկացրին. ամենուրեք Թումանյանի շունչն էր զգացվում:
Մասնավորապես` առաջին դասարանի աշակերտները փետրվարի 19-ին գրադարանում արտասանեցին Թումանյանի մանկական բանաստեղծությունները, փորձեցին հատվածներ ընթերցել հեքիաթներից, 2-րդ դասարանի աշակերտները գրողի կենագրությունը ներկայացնելուց բացի` բեմականացրին <<Պոչատ աղվեսը>> եւ <<Սուտասանը>> հեքիաթները, նամակ գրեցին` Հովհ. Թումանյանին շնորհակալություն հայտնելով իրենց մանկությունը երջանիկ դարձնելու համար: Քանի որ փետրվարի 19-ը նաեւ գիրք նվիրելու օր է, փոքրիկները միմյանց նվիրեցին փոքրիկ գրքույկներ: Շաբաթը եզրափակեցին 3-րդ դասարանի աշակերտները, ովքեր փետրվարի 21-ին հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ` բեմականացնելով <<Կիկոսի մահը>> հեքիաթը, դրվագներ Թումանյանի պատմվածքներից, ինչպես նաեւ աշակերտների մասնակցությամբ ցուցադրելով կինոնկար-մուլտֆիլմ (<<Ճամփորդները>>, <<Չարի վերջը>>): Միջոցառմանը ներկա էին նաեւ Կապանի թ. 4 ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները, որոնց աշակերտները նվիրեցին գրքույկներ: Քանի որ փետրվարի 19-ը նաեւ հայտարարվել է գիրք նվիրելու օր, դպրոցի սաները ԱԽ-ի նախաձեռնությամբ հայտարարեցին <<Մուտքը գրքով>>խորագրով տասնօրյակ: Միջոցառումը եզրափակվեց <<Ապրե′ք, երեխե′ք, էլ ավելի լա′վ ապրեք>> տողերով…
No comments:
Post a Comment