-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Արդեն 3 տարի է, ինչ Քարահունջ համայնքում ավանդաբար նշվում են և Ամանորը ու Սուրբ ծնունդը, և Սուրբ Զատիկը: Այս գեղեցիկ ավանդույթը համայնքում հաստատել է Աշակերտական խորհուրդը և հաստատակամորեն հետևում է դրա պահպանմանը:
Ամեն տարի Աշակերտական խորհուրդը աշխատանքային պլանով և բյուջեով սկսում է իր գործողությունները: Հավաքվում են բոլոր տաղանդաշատ երեխաները, կազմվում է բեմականացման սցենար, բաժանվում են դերերը ու սկսվում են անընդհատ փորձերը, որպեսզի որակով և գեղեցիկ բեմադրություն ստացվի: Սուրբ Զատիկի նախօրյակին ԱԽ-ը հավաքվում է եկեղեցու բակում, մաքրում եկեղեցու ամբողջ տարածքը, ապա ուղևորվում դեպի Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու Ճրագալույցին, ապա բերված ճրագը ԱԽ-ի և երիտասարդների կողմից բաժանվում է ամբողջ համայքով:
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ամբողջ գյուղը թափվում եկեղեցու բակը, անհամբեր սպասում միջոցառմանը, խաղերին, փլավին: Արդեն 2 տարի է, ես վայելում եմ այդ միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու պատիվը: Շատ ուրախ եմ, որ իմ և ԱԽ-ի նախաձեռնողականության շնորհիվ քարահունջեցիները վայելում են այդ գեղեցիկ օրերը լիարժեքորեն անցկացնելու բերկրանքը:
ԱԽ-ի անդամ Ջուլիետտա Բաղդասարյան
No comments:
Post a Comment