Thursday, April 24, 2014

Շինուհայրում տեղի է ունեցել «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» թեմայով ակցիա:


. Առողջության պահպանման իմ իրավունքը Ս / թ ապրիլի 8 - ին Քաունթերփարթ ինթերնեշնլի / ՔԻ աջակցությամբ իրականացվող «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ - ն Շինուհայր եւ Հալիձոր համայնքների Աշակերտական ​​խորհուրդների / ԱԽ - ների եւ Համայնքային ակտիվ խմբերի / ՀԱԽ - երի մասնակցությամբ կազմակերպել էր «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» թեմայով միջհամայնքային ակցիա: Հալիձորի `ակցիայի մասնակից թիմը« Ես ունեմ առողջության պահպանման իրավունք »խորագիրը կրող պաստառներով երթ է կազմակերպել դեպի Շինուհայր, որտեղ, Շինուհայր - Հալիձոր մայրուղու մոտ, Շինուհայրի աշակերտական ​​եւ երիտասարդական խմբերը առողջության պահպանման իրավունքն ազդարարող պաստառներով ու թռուցիկներով դիմավորել են հալիձորցիներին: Թիմերը հանդիպել են, ողջունել միմյանց, համախմբվել օրվա գաղափարի շուրջ, այնուհետեւ շրջելով համայնքի մարդաշատ վայրերով `բնակիչների շրջանում տարածել թռուցիկներ:  Միջհամայնքային ակցիան շարունակվել է Շինուհայրի միջնակարգ դպրոցի դահլիճում, որտեղ ողջյունի խոսքերով հանդես են եկել Շինուհայրի միջնակարգ դպրոցի ՄԿԱ փոխտնօրեն, ՀԱԽ - ի անդամ Ամալյա Գալստյանը, Շինուհայրի միջնակարգ դպրոցի ԱԽ - ի անդամ Մարիամ Հովսեփյանը եւ ԳՈՒՄ ՀԿ - ի ծրագրերի զարգացման ղեկավար, «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի համակարգող Աննա Դանիելյանը: Միջհամայնքային ակցիան համալրվել է երկու թիմերի կողմից պատրաստված առողջ ապրելակերպի թեմայով բեմականացումներով, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու մարդու իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների մեջբերումներով: Առողջ ապրելակերպի, բժշկական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության վերաբերյալ ելույթ է ունեցել նաեւ Շինուհայրի միջնակարգ դպրոցի բուժքույրը:. Միջհամայնքային ակցիան ամփոփվել է երկու համայնքների թիմերի միջեւ սպորտային մրցույթով աղջիկները խաղում էին բասկետբոլ, տղաները `վոլեյբոլ: Խաղի վերջում մասնակից երկու թիմերին / Հալիձոր եւ Շինուհայր / ԳՈՒՄ ՀԿ - ի կողմից տրվեցին պատվոգրեր եւ խրախուսական նվերներ:                                                                                                                                                                                                                                           Շինուհայրի ԱԽ - ի նախագահ Էրիկ Ավագյան

 



No comments:

Post a Comment