ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄ ԶԱՏԿԻ ՏՈՆ
Կապանի N6 հիմնական դպրոցում կազմակերպվել էր Զատկի կամ Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցիչները: Միջոցառման նպատակն էր համախմբել ծնողներին, աշակերտներին, ինչպես նաև ծանոթացնել մեր մշակույթին, տոնի իմաստին, պատմությանը, տոնը նշելու արարողությունը հայերի և ուրիշ ազգերի շրջանում: Միջոցառումը բազմաբովանդակ էր. նախօրեին ԱԽ-ն կազմակերպել էր
Զատկական թեմայով նկարների ցուցահանդես: 5-9-րդ դասարանների աշակերտները պատրաստել
էին խորհրդանշական կոմպոզիցիաներ: ԱԽ-ն ծրագիր էր
ներկայացրել <<Վորլդ վիժն-Հայաստան>> ՀԿ-ին` միջոցառումը
կազմակերպելու համար դպրոցին ապահովելու նվերներով, կոմպոզիցիաները ձևավորելու
պարագաներով: ԱԽ-ն ներդրում ունեցավ նաև տոնական հագուստով աշակերտներին
ապահովելու հարցում:
No comments:
Post a Comment