Սույն թվական ապրիլի 11-ին Խոտի միջն.դպրոցում կազմակերպվեց ԳՈՒՄ ՀԿ-ի և Սյունիքի ԱԽ ցանցի կոցմից իրականացվող <<Պաշտպանված լինելու իմ իրավունքը>> համայնքային քննարկումը:Համայնքային քննարկումները նախատեսվում էր իրականացնել աշակերտների, ուսուցիչների, ծնողների. համայնքային սոցիալական աշխատողների, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Քննարկումը հնարավորություն տվեց ուրվագծել երեխաների ՝բռնությունից պաշտպանված լինելու իրավունքի իրացման հնարավոր լուծումներն ու տարբերակները:Քննարկումը տեղի ունեցավ այնպես, ինչպես օրակարգով էր սահմանված: ԱԽ-ի նախագահը ներկայարեց հանդիպման նպատակն ու օրակարգը:
Իրավապաշտպան հանձնախմբի նախագահի օգնությամբ ներկայացրեցին հետազորության եզրակացությունները և առաջարկություններով հանդես եկան: Դրանից հետո կազմակերպվեց խմբային աշխատանք և ներկայացվեց :
Ամփոփելով ստացված գիտելիքները,մշակվեց բռնությունների կանխարգելման ռազմավարական քայլեր:
Քննարկման ընթացքում բացահայտվեցին երեխաների դեմ բռնության մի քանի դեպքեր, այդ իսկ պատճառով առաջարկվեցին բռնությունների կանխարգելմանն ուղղված առաջարկություններ:
No comments:
Post a Comment