Ապրիլի 23-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում նշվեց Սուրբ Զատիկը՝ Հրաշափառ հարության տոնը: Այս անգամ միջոցառումն անցկացրին 2-րդ դասարանի փոքրիկները: Նրանք ներկայացրին տոնի խորհուրդը, գովերքեցին գարունը՝ բառերով և երգերով, քանի որ այն նաև գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն է` նվիրված մեռնող-հառնող բնությանը: Հանելուկներ ասացին տոնի խորհրդանիշ ձվի մասին և ներկայացրին ձուն կարմիր գույնով ներկելու ավանդազրույցը: Այնուհետև խաղացին ձուպտտոցի և հաղթողը պարգևատրվեց: Երգեցին <<Չամչով փլավ>> երգը և տատիկը փլավ հյուրասիրեց երեխաներին (թոռնիկներին):Ներկայացրին տոնի ծիսական ծառը (որը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան), որից կախել էին ձեռքովգործած հավկիթներ: Ներկայացրին ածիկը, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն`ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:
Դասվար՝ Ռիտա Ղազարյան
No comments:
Post a Comment