Saturday, May 3, 2014

Մոլորակի օր Սյունիքի միջնակարգ դպրոցում

<<Որոշում կայացնելիս եկե´ք մտածենք, թե մեր այսօրվա որոշումներն ինչպես կանդրադառնան գալիք յոթ սերունդների վրա>>
Երկիր մոլորակի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մենք էլ որոշեցինք մեր ներդրումն ունենալ,միավորվել մեր նախաձեռնություններով և փորձել պաշտպանել մեր վտանգված մոլորակը: Մեր պարտքը կատարել մեր տան՝ մեր Երկիր մոլորակի առջև:
Ինչպես Լեոնադո դա Վինչին է ասել «Բնությունը ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ մնում է միայն սովորել բնությունից»:
Օրը սկսվեց շաբաթօրյակով, երեխաները դպրոցի բակում ծառեր տնկեցին, նկարների ցուցահանդես կազմակերպվեց, իսկ փոքրիկները նկարեցին <<Մոլորակը մեր պատկերացմամբ>>: Յուրաքանչյուր դասարան պլաստիկներից իր նվերն էր պատրաստել մոլորակին: Եվ ներկայացրին «Թափոնը՝ որպես հումք» թեմայով ցուցահանդես: Այնուհետև դիտեցինք 7-րդ դասրանցիների և քիմիայի ուսուցչուհի Նելլի Զաքարյանի կողմից պատրաստված միջոցառումը՝ ելույթ, երգ, պար, ասմունք, որը շատ ուսուցողական էր: 10-րդ դասարանի սովորողներն էլ իրենց ներդրումն են ունեցել մոլորակի օրվա կապակցությամբ: Հարցում են կատարել <<Շրջակամիջավայրի վիճակի բարելավումը որքանո՞վ է մեզանից կախված>> թեմայով, և հասարակությանտեղեկացվածությունը խթանելու համար բաժանել են թռուցիկներ, լուսանկարներ, պատրաստել են պաստառներ, գծանկարներ և ներկայացրին հարցումներից հետո գրանցված արդյունքները:
Միջոցառման ավարտին աշակերտները խոստացան պահպանել Երկիր մոլորակը և իրենց ստացած գիտելիքները սերմանել ուրիշներին:
Ներկա էին հյուրեր, որոնք հանձնեցին երեխաներին նվերներ և պարտավորվեցին աջակցել բնապահպանական ծրագրերին:
<<Միայն, երբ վերջին ծառը կտրվի,
Միայն, երբ վերջին գետը աղտոտվի,
Միայն, երբ վերջին ձկանը որսանք,
Կհասկանանք` փողն ուտելի չէ>>:








No comments:

Post a Comment