Thursday, May 15, 2014

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում Վերին Խոտանանում

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում Վերին Խոտանանում

2014թ. մայիսի 9-ին Վերին Խոտանան համայնքի Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշահամալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված հաղթանակի եռատոնին: Մասնակցում էին համայնքի բնակիչներ, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքի վետերաններ, հյուրեր, նրանց իրենց ողջույնի խոսքն էին բերել նաև Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք ներկայացրին Երկրորդ աշխարհամարտի հակիրճ պատմությունն ու անուն առ անուն հիշեցին այն բոլոր վերինխոտանանցիներին, ովքեր զոհվեցին այդ պատերազմում: Հնչեցին նաև այդ տարիների հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Վերջում երեխաները ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:




No comments:

Post a Comment