Friday, May 16, 2014

Աշակերտական խորհրդի ձայնը դպրոցի կառավարման հարթակում Կապանի N 5 հիմնական դպրոց

Աշակերտական խորհրդի ձայնը դպրոցի կառավարման հարթակում

-Հարգելի ուսուցիչներ, ես առաջին անգամ չէ, որ ելույթ եմ ունենում դպրոցի մանկավարժական խորհրդի ամբիոնից,- այսպես սկսեց իր խոսքը ԱԽ նախագահ Արա Անդրեասյանը:
Նա հերթական անգամ հաղորդեց ԱԽ –ի կատարված աշխատանքները, ցուցանեց նշաձողերը, որոնք խնդրահարույց են, վկայակոչեց << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 10-ի 6 –րդ կետը, որի շրջանակում տրված լիազորություններում ԱԽ անդամները անզիջում են և այդ հնարավորությունը ստեղծում է դպրոցի տնօրինությունը:
ԱԽ նախագահը առաջարկ ներկայացրեց ՄԽ-ին, թույլատրել պարզաբանում. գրությամբ դիմել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին VIIբ դասարանի աշակերտուհի Գայանե Հայրապետյանի երկարատև բացակայությունները ընդունելու որպես ծնողի կարիքներին ուղղորդված <<անձնազոհություն>> և հնարավորություն տալ աշակերտուհին կանոնակարգի համաձայն հետագա գործողություններով հաղթահարի հաջորդ դասարան փոխադրվելու արգելքները:
Դպրոցի տնօրենն առաջարկը քվեարկությամբ խրախուսեց:

Կապանի N 5 հիմնական դպրոց





No comments:

Post a Comment