
Ս/թ. հունիսի 23-ին մեկնարկեց Սյունիքի Աշակերտական խորհուրդների ցանցի <<Ապագային ընդառաջ >> ամառային դպրոցը:
Ամառային դպրոցի նպատակներն են
v Զարգացնել Սյունիքի ԱԽ ցանցի աշխատանքային
խմբերի կարողությունները մեդիա և հաղորդակցության, արտաքին կապերի, նախաձեռնությունների
և քարոզարշավների մշակման, իրավունքների և շահերի պաշտպանության, ձեռներեցության և
մասնագիտական կողմնորոշման ոլորտներում.
v Նպաստել Սյունիքի ԱԽ ցանցի 2014-2015թթ.
աշխատանքային պլանի պատրաստմանը.
v Նպաստել ԱԽ ցանցի
աշխատանքային խմբերի անդամների կարողությունների զարգացմանը՝ իրենց հմտությունները
իրենց հասակակիցներին փոխանցելու:
v Աջակցել Սյունիքի ԱԽ ցանցի համագործակցության
շրջանակի ընդլայնմանը՝ զարգացնելով գործընկերության և համագործակցության
հմտությունները:

Բացման ելույթով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ -ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը` ներկայացնելով դպրոցի նպատակները և կատարվելիք աշխատանքները: Ամառային դպրոց այցելեց Սուրբ Գրիքոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, ով օրհնեց անդամներին և դպրոցին մաղթեց բարեբեր աշխատանք: Այնուհետև աշխատանքային խմբերը հանդես եկան փոքրիկ ելույթներով` ներկայացնելով իրենց գործունեությունը:Ամառային դպրոցի առաջին օրը ստեղծվեց նոր աշխատանքային խումբ` <<Ձեռնարկատիրություն և մասնագիտական կողմնորոշում>>: Օրվա վերջում կազմակերպվեց ակտիվ ժամանց, որի ժամանակ մասնակիցները սկսեցին սովորել հայկական ազգագրական պարեր: Օրը լի էր ձեռքբերումներով և համագործակցային աշխատանքով:
No comments:
Post a Comment