
Հունիսմեկյան տոնական տրամադրությունը Դարբասի միջնակարգ դպրոց էր թափանցել դեռևս մայիսի 31-ին:ԱԽ անդամների ակտիվ մասնակցությամբ տոնական տեսք էին ստացել դպրոցի դարպասները, բակը, նույնիսկ ծառերն ու շենքի պատերը:Ամեն ինչ նկարազարդված էր ու պատված գունավոր փուչիկներով:
Դպրոցի դարպասներին գրված Աբրահամ Լինքոլնի <<Ոչ ոք երբեք այնքան բարձր կանգնած չի լինում, քան այն ժամանակ, երբ կռանում է երեխային օգնելու համար>> խոսքերով էլ հունիսի 1-ին դիմավորում էինք բոլոր հյուրերին:
Վաղ առավոտից դպրոցի բակ էին շտապում մանկապարտեզահասակ երեխաներն՝ իրենց ծնողների հետ, դպրոցականները և ուսսուցիչները:

Դպրոցի բակում անցկացված գունավոր կավիճներով նկարների մրցույթը, ցատկապարանով, թենիսով և օղակով խաղերի մրցույթները մեծ աշխուժություն էին առաջացրել երեխաների մեջ:Հաղթողներին որոշում թին 12-րդ դասարանի աշակերտները:Բոլոր անվանակարգերում հաղթողները ստանում էին խրախուսական նվերներ::
Կազմակերպիչների մասնակցությամբ լրացուցիչ նյութերը (կավիճներ, սոսինձներ, գրիչներ) ևս բաժանվեցին մասնակից երեխաներին:
Թող երեխաների համար ամեն օրը տոն լինի և իրենց ժպիտներով և ուրախությամբ լցնեն բոլորիս կյանքը ջերմությամբ:
No comments:
Post a Comment