Իմ ընտրելու իրավունքը

Քարոզարշավին մասնակցեցին ԱԽ
նախագահի երկու թեկնածուներ՝ 8-րդ
<<բ>> դասարանից Հրաչ Արզումանյանը և 7-րդ <<բ>> դասարանից
Միլենա Ղազարյանը:
Ընտրական հանձնաժողովը նախապատրաստեց քվեաթերթիկներն ու ընտրացուցակները,
դպրոցի նիստերի դահլիճում հարմարեցրեց շիրմա և տեղադրեց քվեատուփը:
-Եվ այսպես 6-9-րդ դասարանների
աշակերտները թվով 182 ընտրող (193 ընտրողներից. 11-ը բացակա էին) մասնակցեցին ԱԽ նախագահի
ընտրություններին:
- Ձայները բախշվեցին 120-ը
Հրաչ Արզումանյանի օգտին, իսկ 48-ը՝ Միլենա Ղազարյանի և 14 քվեաթերթիկ եղան անվավեր:
Նախորդ նախագահ Արա Անդրեասյանն առաջինը ձեռք
սեղմեց և լիազորությունները մեծ սիրով հանձնեց
գործընկերոջը:
Ընտրություններին ներկա գտնվեցին ՎՎ Կապանի ՏԶԾ-ի
աշխատակիցներ ընկեր Աշոտն ու ընկեր Զարան, ովքեր ևս չզլացան ուսուցողական խորհուրդներով
աջակցել կանոնավոր, օրինապահ ընթացքին:
<<Կապանի N5 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի
ԱԽ անդամ Ալիսա Աղաբեկյան
No comments:
Post a Comment