Դասամիջոց ըստ նախասիրության
Կապանի N5 հիմնական դպրոցի ԱԽ-ն ունի բեմասրահ,որտեղ երկար դասամիջոցին
հավաքվում են բեմ սիրող աշակերտները,երգում,պարում,արտասանում են,ցուցադրում են երկխոսություններ,մանրապատումներ…
-Դասամիջոցն այսպես անցկացնելը բարձրացնում է իմ տրամադրությունը
,-ասաց 5-րդ բ դասարանի աշակերտուհի Առուստամյան Մարիամը:
-Ես բարիանում եմ ,-ժպիտը դեմքին պատասխանում է Շուշանիկ Հունոյանը
:
ՈՒսուցիչներն արդյունավետ են գնահատում ԱԽ-ի մարզամշակութային հանձնախմբի
այսպիսի գործունեությունը:
Կենսաբանության ուսուցչուհի Զաբելա Զաքարյանը երեխաներին բացատրեց
,որ ստենիկ հույզերը լավացնում են մարդու մտածողությունը և խրախուսեց նման ժամանցը:
Կապանի N5 հիմնական դպրոցի ԱԽ նախագահ՝ Հրաչ Արզումանյան




No comments:
Post a Comment