Ձմեռ Պապը և Ձյունանուշը շարունակում էին ուրախացնել աշակերտներին իրենց անակնկալ այցերով:Այս անգամ նրանք կազմակերպել էին տունայց երեխաներին մեկ անգամ ևս ուրախացնելու և նրանց ժպիտ պարգևելու համար:Ձմեռ Պապը և Ձյունանուշը բոլոր փոքրիկների համար համապատասխան նվերներ էր ընտրել և այցելելով յուրաքանչյուր երեխայի տուն,լսելով բանաստեղծություն կամ երգ նրան էին հանձնում երկար սպասված նվերը:Փոքրիկներից մեկը խնդրեց Ձմեռ Պապին բացատրել ինչպես պետք է նա պատրաստի Ձմեռ Պապու բերած նվերը,Պապը երեխային օգնեց և երկուսով միասին կարողացան հավաքել նվերը:
No comments:
Post a Comment