Tuesday, January 20, 2015

Ամանորը Լորի միջն. դպրոցում


Դեկտեմբերի 26-ին դպրոցում Ամանորյա ուրախ մթնոլորտ էր:Աշակերտները ուրախ երգեր էին երգում և բանաստեղծություններ արտասանում:Փոքրիկներին հյուր էին եկել Ձմեռ Պապը և Ձյունանուշը, իրենց հետ բերելով շատ սպասված նվերները:Սիրելի հյուրերին գեղեցիկ անակնկալներ էին սպասվում:Երեխաները հյուր էին կանչել այնտեղ նաև անտառի բնակիչներին և բոլորով միասին ուրախանում էին:Երբ երեխաները վերջացրեցին իրենց պատրաստած համարը Ձյունանուշը իր մոտ կանչեց բոլոր փոքրիկներին և ասաց, որ նվերները ստանալու ժամանակն է:Ձմեռ Պապը մինչև նվերները հանձնելը,փոքրիկների համար հանելուկներ էր պատրաստել և նրանք բարձրաձայն պատասխանում էին Պապի հարցերին և ստանում իրենց նվերները:Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև գյուղի կենտրոնում,այնտեղ նույնպես բոլորը երգում ու պարում էին Ձմեռ Պապի և Ձյունանուշիկի հետ միասին:Նրանց ուրախությունը կրկնապատկվեց երբ իմացան, որ նվերներ են ստանալու նաև համայնքապետարանի կողմից:Իրենց նվերնեիր համար նրանք շնորհակալություն հայտնեցին երգերի և բանաստեղծություններ միջոցով:Բոլորը ուրախ էին և երջանիկ…






No comments:

Post a Comment