Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք>> բակային ճամբարի 4- րդ օրն է: Օրը սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Հետո ճամբարի բոլոր մասնակիցները կատարեցին մարմնամարզական վարժություններ, որից հետո ջոկերը խմբային աշխատանքով սովորեցին և ներկայացրեցին քրիստոնեական եկեղեցու տաղավար տոները: Տեր հայրը ամեն ջոկի աշխատանքը ներկայացնելուց հետո լրացնում և ամբողջացնում էր նյութը: Ճաշից հետո Ա.Առաքելյանը համառոտ ներկայացրեց հայոց կաթողիկոս Մովսես Գ. Տաթևացու կյանքն ու գործունեությունը:Այնուհետև ճամբարի երեխաները պարեցին <<Փափուրին>>, որից հետո Մ.Օսիպյանի կողմից ուսուցանվեց նոր պար՝ <<Էջմիածին>> : Ճամբարի 4-րդ օրը մեծ ազդեցություն կունենա նրանց հայեցի, քրիստոնեական դաստիարակության վրա:
No comments:
Post a Comment