Friday, June 19, 2015

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Արձագանք ,, բակային ճամբարի 5-րդ օրը

 

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 5-րդ օրն է:
 Օրը սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Ճամբարի բոլոր մասնակից-ները կատարեցին մարմնամարզական վարժություններ: Օրվա շունչը բնապահպա-նական էր: Կարգախոսը՝ <<Ծառ տնկես՝ կյանք սերմաներս>>: Հետո ջոկերը դիտեցին ֆիլմ՝ <<Ծառ տնկող մարդը>>: Ֆիլմը մասնատվեց 5 մասի և 6 րոպե մեկ ամեն ջոկ վերնագրեց իր հատվածը: Ընդմիջումից հետո կատարվեց ամփոփում, որի ժամանակ սեմինարավար Ն.Ստեփանյանի հետ ջոկերը գուաշով պաստառի վրա արդեն նկարված ամայի անապատում ծառեր տնկեցին: Վերջում անապատը վերածեցին կանաչապատ տարածքի, ինչպես դա արեց ֆիլմի հերոսը՝ բնությանը հաստատակամ, զարմանալիորեն նվիրված հովիվը: Այնուհետև դիտեցին 2-րդ բնապահպանական ֆիլմը <<SOS Սևան>> , որտեղ դրվում էր Սևանա լճի մակարդակի բարձրությունից հետո առաջացած խնդիրներ: Ճաշից հետո կատարեցին ամփոփում: Այդ խնդիրները գտան էկոխմբի 3 պատանիներ: Դրանք էին.

·         Լճի ճահճացումը:

·         Ընտանիքի կրած նյութական վնասները:

·         Կոյուղու ջրերի մուտք Սևանա լիճ:

Եվ նրանց նամակ-խնդրանքը նախագահին՝ չփոխելու Արգիճի գետի հունը, որպեսզի չոչնչանա կենսաբազմազանությունը: Այնուհետև ճամբարի երեխաները Մ.Օսիպյանի օգնությամբ շարունակեցին <<Էջմիածին>> պարի ուսուցումը: Երեխաները մեծ ոգևորությամբ են սովորում ազգային պարեր:




                                 
      
                   
                                  
                       

No comments:

Post a Comment