Tuesday, August 18, 2015

Ամառային ճամբարների կազմակերպման դրամաշնորհների ծրագիր Ծրագիր-առաջարկ ներկայացնելու հրավեր

Վորլդ Վիժն Ինթերնեշնլ միջազգային բարեգործական կազմակերպության Սիսիանի տարածքային զարգացման ծրագիրը Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ծրագրում ընդգրկված համայնքների դպրոցների աշակերտական խորհուրդների համար հայտարարում է ամառային բակային ճամբարների կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունների դրամաշնորհային մրցույթ:

Նախատեսվում է տրամադրել ՎՎ Սիսիան ՏԶԾ շահառու համայնքների դպրոցներին 10 դրամաշնորհ, և յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը չի կարող գերազանցել 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը: Ակնկալվում է, որ դիմորդները կունենան հայցվող գումարի առնվազն 10%-ի չափով ներդրում:

Դրամաշնորհային մրցույթը նպատակ ունի՝

·           Նպաստել համայնքներում առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների, ԵՊ համայնքային ծառայությունների և աշակերտական խորհուրդների միջև համագործակցության զարգացմանը,

·           Խթանել համայնքներում արտաուսումնական, արտադպրոցական խմբակների գործունեությանը և կիրակնօրյա դպրոցների հզորացմանը

·           Նպաստել երեխաների /ներառյալ առավել խոցելի/  համագործակցային, ստեղծագործական, սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանը

·           Աջակցել ամառային արձակուրդների ընթացքում երեխաների /ներառյալ առավել խոցելի/   հանգստի և ժամանցի կազմակերպմանը:

Խրախուսվում են աշակերտական խորհուրդների ամառային ճամբարների կազմակերպմանը ուղղված այն նախաձեռնությունները, որոնցում նախատեսվում է  համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցի տնօրինության, համայնքի սոցիալական աշխատակցի, դպրոցի կառավարման և  խորհրդակցական մարմինների, ինչպես նաև համայնքի ակտիվ երիտասարդների  /skye ակումբի ներգրավմամբ/ և ԵՊ ոլորտի դերակատարների մասնակցությամբ.

Ամառային ճամբարների կազմակերպման ծրագիր-առաջարկները կարող են ընդգրկել հետևյալ խնդիրներից մեկը կամ երկուսը, ինչպես նաև կարող եք հանդես գալ նոր գաղափարներով.

Ø   համայնքում գործող և կիրակնօրյա դպրոցներին կից արտադպրոցական և արհեստագործական խմբակների հզորացում՝ արտադրանքի ապահովում և շուկայի ստեղծում.

Ø Շրջակա միջավայրի պահպանության նվիրված նախաձեռնություններ

Ø   մշակութային կյանքի բարելավում՝առավել խոցելի երեխաների կողմից միջոցառումների նախաձեռնում.

Ø   տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ուսումնասիրություն և կիրառում համայնքային հանդիպումների, միջոցառումների, ինչպես նաև հաշվետու հանդիպումների (պրեզենտացիա, սլայդ շոու, տեսաֆիլմեր ) ժամանակ.

Ø   գյուղատնտեսական գործունեությունը որպես կրթության կարևոր մաս:

 

Առաջարկը պետք է ստորագրված լինի աշակերտական խորհրդի նախագահի և կնքված լինի հանրակրթական հաստատության  տնօրենի կողմից: Ծրագիր- առաջարկը լրացնելիս խնդրում ենք հետևել ներկայացված առաջարկի ձևի կառուցվածքին և չգերազանցել էջերի առաջարկված քանակը: Պահանջվում է նաև ներկայացնել 5-օրյա ճամբարի ռեժիմը 30- 40 մասնակիցների համար:

Սույն դրամաշնորհային ծրագրերը կմեկնարկվեն 2015թ. օգոստոսի 20-ից և պետք է ավարտված լինեն մինչև 2015թ. օգոստոսի 30-ը:

Ծրագիր առաջարկները խնդրում ենք ուղարկել  Գայանե Մեսրոպյանին /ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի երեխաների պաշտպանության և կրթության պատասխանատու/ gayane_mesropyan@wvi.org կամ mgayane70@mail.ru հասցեներով, իսկ տպագիր՝ ՎՎ Սիսիանի ՏԶԾ գրասենյակ;


Հարցերի դեպքում զանգահարել Գ.Մեսրոպյանին 095005383 կամ 093498943 հեռախոսահամարներով.

No comments:

Post a Comment