Wednesday, August 26, 2015

Ամառային դպրոց՝ ,,Պաշտպանված ապագա,, խորագրով:

                                       
                         ՕՐ ԱՌԱՋԻՆ
ԱԽ ցանցի անդամներս ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք մասնակցելու ամառային դպրոցին: Օգոստոսի 25-ին մենք արդեն Դիլիջանում էինք՝ Հաղարծին հյուրանոցային համալիրում: Ցուցաբերած բարձր ընդունելությունը և դիլիջանյան գեղեցիկ բնությունը մեծ ոգեշնչման աղբյուր հանդիսացան մեզ համար: Փոքր հանգստանալուց հետո մենք հավաքվեցինք նիստերի դահլիճում և սկսեցինք ծանոթանալ նոր անդամների հետ, իսկ հների հետ՝ վերհիշեցինք մեր անցածը: Մշակեցինք ամառային դպրոցի կանոններ, պատրաստեցինք փոստարկղ, տրամադրության սանդղակ: Ամփոփելով օրը՝ մենք գնացինք հանգստանալու: Չնայած հորդառատ անձրևը մեզ չթողեց կազմակերպել երեկոյան ժամանցը ակտիվ մթնոլորտում, այնուամենայնիվ տրամադրությունը բարձր էր, սպասելիքները՝ հուսատրող:














































No comments:

Post a Comment