Thursday, August 27, 2015

Ամառային դպրոց՝ ,,Պաշտպանված ապագա,, խորագրով:


                        Օր երկրորդ



Ամառային դպրոցի երկրորդ օրը նույնպես հագեցած էր բազում իրադարձություններով: Նախաճաշից հետո ԱԽ-ի անդամներն ամփոփեցին նախորդ օրվա ընթացքում իրականացրած աշխատանքները: Ցանցի աշխատանքային խմբերի համակարգողներն ամփոփեցին նաև ցանցի 2014-2015 ուստարվա գործունեությունը:

Օրվա առաջին մասում տեղի ուենցավ ընդհանուր սեսիա՝ Երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով: Դասընթացը վարեց ամառային դպրոցի գլխավոր խորհրդատու Ա. Տոռոզյանը:

Դասընթացը հագեցած էր տեսական ու գործնական պարապմունքներով. ակտիվացնող խաղներն ու թիմային վարժություններն էլ ավելի հետաքրքիր ու բուռն էին դարձնում աշխատանքային օրը:

Օրվա վերջում, ըստ ԱԽ ցանցի աշխատանքային խմբերի համար պահանջվող չափանիշների, մասնակիցները բաժանվեցին երեք աշխատանքային խմբերի՝ PR մեդիա, Նախաձեռնություններ և քարոզարշավներ, Նախաձեռնություններ և քարոզարշավներ:



Աշխատանքային օրն ամփոփելուց հետո, մասնակիցները կազմակերպեցին իրենց հանգիստն ու հաճելի ժամանցը:




                Մասնակիցները կիսվում են իերնց տպավորություններով




Վաղուց եմ անդամակցում Սյունիքի ԱԽ ցանցին, բայց առաջին անգամ եմ մասնակցում նմանատիպ դպրոցի: Մթնոլորտը ջերմ է, իսկ մասնակիցները ակտիվ են ու բանիմաց: Օրերը հագեցած են, մասնակցում ենք Երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների: Ունենում ենք հանգստի ժամեր, իսկ երեկոյան երգ ու երաժշտություն, ազգային պարեր ու խաղեր:

Տաթև Բաղդասարյան, Քարահունջի միջնակարգ դպրոց



***

Ես ամառային դպրոցին մաասնակցում եմ երկրորդ անգամ, որի համար շատ ուրախ եմ : Օրերն անցնում են շատ հետաքրքիր և հագեցած:

Մարի Ավագյան, Կապանի թիվ 10 դպրոց



***



Ես առաջին անգամ եմ մասնակցում ամառային դպրոցի, այստեղ ժամանակը շատ հետաքրքիր է անցնում: Մեզ տալիս են գիտելիքների մեծ պաշար, որը մեզ պետք կգա մեր դպրոցի ԱԽ—ի գործունեությունն ակտիվացնելու համար:



Արաքսյա Անդրեասյան, Բռնակոթի միջն. Դպրոց

    ***

Մասնակցելով ամառային դպրոցին՝ ցանկանում եմ աջակցել Սյունիքի ԱԽ ցանցի գործունեության առաջընթացին: Ամառային դպրոցի ընթացքում ես ձեռք բերեցի նոր ընկերներ և ամրապնդեցի իմ գիտելիքները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Ամառային դպրոցն օգնում է մեզ բազմակողմանիորեն զարգանալ:





Բորիկ Մեսրոպյան, Քարահունջի միջն. դպրոց


















                                               

No comments:

Post a Comment