Saturday, August 29, 2015

Ամառային դպրոց՝ ,,Պաշտպանված ապագա,, խորագրով:



ՕՐ ՉՈՐՐՈՐԴ

Ամառային դպրոցի չորրորդ օրը բավականին հետաքրքիր էր: Նախորդ օրերի օրինակով մասնակիցները սկզբում ամփոփեցին նախորդ օրվա ընթացքում կատարած աշխատանքները:  Այնուհետև երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ կարճրամետրաժ ֆիլմեր  ցուցադրվեցին, որոնց շուրջ բուռն ու հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին:  Յուրաքանչյուր ֆիլմից հետո   քննարկվում էին իրավախախտման  դեպքերը, պատճառներն ու դրանց հետևանքները:
Ֆիլմերի դիտումից հետո մասնակիցների համար իրականացվեց «Շահերի պաշտպանություն» թեմայով ներածական դասընթաց: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Շահերի պաշտպանության մակարդակներին, ձևերին ու քայլերին: Տեսական մասը յուրացնելուց հետո մասնակիցները բաժանվել են  երեք խմբի, խմբերից յուրաքանչյուրին տրվել է երեխայի շահերի խախտման մեկական դեպք և հանձնարարվել  ըստ  դեպքերի մշակել  երեխայի շահերի պաշտպանության ուղղված քայլերը՝ իրականացնելով ՇՊ տարբեր միջոցառումներ:
Խմբերից մեկը իր շահերի պաշտպանության իր ծրագիրը  ներկայացրել է թատերական բեմականացման,  երկրորդը քարոզարշավի, իսկ երրորդը մամուլի ասուլիսի ձևով:
Ներկայացումները շատ հետաքրքիր ու բովանդակալից էին, բոլորն էլ քննարկվեցին ու գնահատվեցին ծափահարությունների միջոցով:

Երեկոյան  ամառային դպրոցի մանսակիցները  բազմաթիվ ակտիվացնող խաղեր ու   վարժություններ  կատարեցին ու աշխույժ մթնոլորտում ամփոփեցին չորրորդ օրը:






















No comments:

Post a Comment