Saturday, September 19, 2015

Կապանի թիվ 5 հիմնական դպրոց - Քաղաքացիական հասարակության օր

Սեպտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը


Օրը մեր դպրոցում սկսվեց հետաքրքիր աշխուժությամբ:
Առավոտյան, մարմնամարզությունից հետո, դպրոցի շեմին աշակերտներին և ուսուցիչներին տարբերանշաններ փակցնելով ու թռուցիկներ հանձնելով ` Դավիթն ու Հրաչը շնորհավորում էին բոլորին օրվա կապակցությամբ
Դասամիջոցներին աշակերտական խորհրդի անդամներն իրենց պատրաստած պաստառներն էին փակցնում տեսանելի հատվածներում` <<Քաղաքացիական հասարակությունը ես եմ>> . <<Ինչո՞ւ եմ ինձ համարում քաղաքացիական հասարակության մաս>> կարգախոսներով:
Այնունհետև Քաղաքացիական հասարակության գաղափարի տարածման մթնոլորտը տեղափոխվեց դպրոցի համակարգչային կաբինետ: Այստեղ դաս-հանդես է:
- Շնորհավորում եմ բոլորին քաղաքացիական հասարակության օրվա կապակցությամբ,- այսպես սկսեց իր խոսքը Կապանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը աշակերտական խորհրդի նախաձեռնած` <<Ես մասնիկն եմ քաղաքացիական հասարակության>> դաս: - հանդեսին:
Նա մեկնաբանեց օ րվա խորհուրդը, ամփոփեց <<Իմ երազած համայնքը>> շարադրությունների արդյունքները, պարգևատրեց արժանիներին պատվոգրերով, որից հետո հնարավորություն տվեց Սյունիքի ԱԽ Ցանցի նախաձեռնություններ և քարոզարշավներ հանձնախմբի Կապանի թևի համակարգող Դավիթ Սարգսյանին վարելու դասի իր հատվածը : Դավիթն ընթերցեց լավագույն շարադրությունը: Լսարանին իրազեկեց մանրամասներ քաղաքացիական հասարակության մասին և նախաձեռնությունը հանձնեց Սյունիքի ԱԽ Ցանցի իրավունքների և շահերի պաշտպանության Կապանի թևի համակարգող Հրաչ Արզումանյանին, որը ներկայացրեց սալիկահանդես` <<Քաղաքացիականհասարակության սահմանումներ>>խորագրով::
Վերջում դասն ամփոփեց դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ալվարդ Աբրահամյանը: Նա հարցուպատասխանի մեթոդով աշակերտներին մատուցեց իսկական քաղաքացու բնութագրիչները:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Աշակերտական խորհուրդ



No comments:

Post a Comment