Saturday, September 19, 2015

Խոտանանի միջնակարգ դպրոց - Քաղաքացիական հասարակություն օր

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վերին Խոտանան համայնքում կայացավ Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ: Միջոցառումները կազմակերպել էին տեղի դպրոցի աշակերտները: Աշակերտները բոլոր ուսուցիչներին և միջոցառմանը ներկա համայնքաբնակներին բաժանեցին եռագույներ և ՔՀ օրվա խորհուրդը ներկայացնող թռուցիկներ: Այնուհետև բոլորով գրեցին կամ նկարեցին իրենց երազած համայնքը և փակցրեցին <<Ապագա համայնքիս տեսլականը>>խորագրով պաստառին: Պատրաստեցին նաև ՔՀ օրվան նվիրված պաստառներ և փորձեցին այդ տոնի խորհուրդը տարածել ողջ համայնքում:

No comments:

Post a Comment