Saturday, September 19, 2015

Քաղաքացիական հասարակության օրը Քարահունջ համայնքում


Սեպտեմբերի 18-ին Քարահունջ համայնքում մեկնարկվեցին «Քաղաքացիական հասարակության օրվան» նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ ԱԽ-ի նորընտրյալ կազմը և դպրոցի ակտիվ աշակերտները համատեղ ուժերով պատրաստեցին պաստառներ, «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրով կրծքանշաններ, նպատակի պատը։ Այսօր ԱԽ-ի անդամները բաժանեցին բուկլետները, թռուցիկները։ Հասարակագիտության ուսուցչի օգնությամ կազմակերպվեց բաց-դաս 8-12-րդ դասարանցիների համար։ Բաց-դասի նպատակն էր`բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը «Քաղաքացիական հասարակության» վերաբերյալ, պատկերացուն կազմել հասարակական կազմակերպությունների և նրանց գործունեության մասին։Տեղի ունեցավ ակտիվ քննարկում «Պետություն-հասարակություն» թեմայով։ Բաց-դասի ավարտին երեխաներն իրենց ցանկությունները գրեցին և փակցրին «Նպատակների պատին»։ Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով:





















No comments:

Post a Comment