2015թ.
սեպտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում
տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված <<Քաղաքացիական հասարակության>> օրվան:
Քաղաքացիական
հասարակության օրվա խորհուրդն ազդարարվեց միջոցառման ներկաներին, համայնքաբնակներին
նախօրոք պատրաստված կրծքանշանների բաժանմամբ: Հասարակագիտության ուսուցչուհի Ա.Առաքելյանը
անցկացրեց բաց դաս <<Քաղաքացիական հասարակությունը և մենք>> թեմայով:
Նա ներկայացրեց, որ Քաղաքացիական հասարակությունը բազմակարծրային բաց
հասարակություն
է, որի հիմնական սուբյեկտը ազատ անհատն է: Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեց քաղաքացիական
հասարակության կարևոր բաղադրատարրերը, կառույցները:
Այնուհետև
ԱԽ-ի անդամ Սեյրան Խաչատրյանը օրվա խորհրդի վերաբերյալ հարցադրումներ ուղղեց միջոցառման
ներկաներին, ովքեր գրի առան իրենց կարծիքները և փակցրեցին պաստառին:Այդ կարծիքներից
մի քանիսը.
v Քաղաքացիական հասարակությունը
մենք ենք, այսինքն յուրաքանչյուր անհատ:
v Քաղաքացիական հասարակությունը
բաց բազմակարծիքային հասարակություն է:
v Քաղաքացիական հասարակությունը
կարևոր և առաջնային կառույց է:
v Քաղաքացիական հասարակությունը
մենք ենք՝ այսինքն բոլոր քաղաքացիները, ով ազատ օգտագործում է իր իրավունքները և կատարում
է իր պարտականությունները:
v Ցանկանում ենք հավասարություն,
և մենք այն կիրագործենք:
v Ազատություն , արդարություն,
միասնականություն և ընտանիք:
Իրականացվեց թեժ քննարկում: Աշակերտները դրսևորեցին
ակտիվություն:
Սեյրան
Խաչատրյանը հատուկ հարցազրույց անցկացրեց դպրոցի զինղեկ Ժ.Մինասյանի և ԴԽ նախագահ Ա.Սիմոնյանի հետ: Միջոցառման վերջում բաժանվեցին թռուցիկներ, որոնք ներառում էին Քաղաքացիական
հասարակության սահմանումները, կարևոր բաղադրատարրերը և գոյության նշանները:
Միջոցառմանը
ներկա էին դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը, համայնքի
ղեկավար Վ. Մարկոսյանը, ԴԽ նախագահ Ա.Սիմոնյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և համայնքի բնակիչներ:
No comments:
Post a Comment