Եղեգի միջնակարգ դպրոց -- Նոյեմբերի 16 Հանդուրժողականության միջազգային օր
2015թ.
նոյեմբերի 2-ից Եղեգի միջնակարգ դպրոցի
1-12-րդ դասարանների դասղեկի ժամերը նվիրված էին <<Հանդուրժողականություն>>
թեմային: Նոյեմբերի
16-ին հանդուրժողականության միջազգային օրը <<Արձագանք>> իրավապաշտպան
ակումբի անդամները, պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ա.Առաքելյանի օգնությամբ
պատրաստեցին օրվա խորհուրդն ազդարարող թռուցիկներ: Թռուցիկները բաշխեցին ինչպես դպրոցում,
այնպես էլ համայնքում՝ տարածելով օրվա խորհուրդը՝ <<Մարդկային բազմազանությունը
հարստացնում է մեր հասարակությունը>>:
No comments:
Post a Comment