Tuesday, November 17, 2015

Կենսաբանությունը կյանք է,քիմիան` կյանքի բանաձև

Նոյեմբերի 17-ին Քարահունջ համայնքում տեղի  ունեցավ  քիմիա և կենսաբանություն առարկաներից  խաղ-մրցույթ:Մրցույթը կազմակերպել էր քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նարինե Ալխասյանը:Հանդես եկան  <<Արյուն>> և <<Թթվածին>> թիմերը՝ ներկայացնելով իրենց նշանաբաներն ու թիմի մասնակիցներին:Խաղի ընթացքում թիմերը ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ներկայացան իրենց գիտելիքներով:Խաղն ավարտվեց ի օգուտ <<Արյուն>> թիմի:Վերջում թիմերն ու մասնակիցները արժանացան պատվոգրերի:






No comments:

Post a Comment